Մատաղիսում այսօր մեկ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել
Մատաղիսում իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում ԱԻ պետական ծառայության փրկարարներն այսօր հայտնաբերել և տարհանել են ևս մեկ հայ զինծառայողի աճյուն: Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն։
Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Այսպես, 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հուլիսի 27-ը, Ադրբեջանի կողմից Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1616 աճյուն:
Առաջիկա ուղղությունների մասին ՆԳ նախարարության ԱԻ ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն
Կարծիքներ