Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգում ահաբեկիչների են վնասազերծել
Իրանի անվտանգության ուժերը վնասազերծել են երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Արևմտյան Ադրբեջանի նահանգում գործող ահաբեկչական խմբավորումը: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Tasnim լրատվական գործակալությունը՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին:
Նշվում է, որ Բուկան քաղաքի տարածքում հայտնաբերվել և վնասազերծվել է 3 հոգուց բաղկացած խումբ: Գործողության ընթացքում 2 ահաբեկիչ սպանվել է, 1-ը՝ վիրավորվել: Դրանից հետո նրանց 3 հանցակիցները փորձել են օգնության հասնել ծուղակն ընկած խմբին: Նրանք բոլորը ձերբակալվել են:
Գործակալությունը նշում է, որ Իրանի իշխանությունները պարբերաբար գործողություններ են իրականացնում երկրում հակակառավարական խմբավորումներ բացահայտելու համար:
Հուլիսի 26-ին իրավապահ մարմինները հաղորդել էին 36 ահաբեկչի ձերբակալման մասին, ովքեր պետության տարբեր շրջաններում ծրագրում էին դիվերսիոն գործողություններ իրականացնել:
Կարծիքներ