Մակունցը ներկայացրեց Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուից ստացած իր տպավորությունը

Մակունցը ներկայացրեց Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուից ստացած իր տպավորությունը

Վռճաբեկ դատարանի նախագահի թեկնածու Լիլիթ Թադևոսյանն Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի վրա թողել է դրական տպավորություն:

Այս մասին Մակունցն ասաց թեկնածուի ընտրության հարցի քննարկման ընթացքում:

«Ես կիսվեմ իմ տպավորությամբ, որը դրական է, և, կարծում եմ, դատական համակարգը մեծապես շահելու է, եթե դուք ընտրվեք Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում»,- ասաց Մակունցը:

Լիլիթ Թադևոսյանը ծնվել է 1978 թ.,  Երևանում: 1998 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, 2001 թ.՝ ասպիրանտուրան, 2017 թվականից իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է: 2018 թ. առ այսօր զբաղեցնում է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի պաշտոնը: Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում Լիլիթ Թադևոսյանի թեկնածությունն առաջադրել է Բարձրագույն դատական խորհուրդը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում