ԱՄՆ Պետքարտուղարը սահմանազատման եւ Մինսկի խմբի մասին․ Բաքուն նենգափոխել է Բլինկենի խոսքը
Ստոքհոլում ԵԱՀԿ Նախարարական համաժողովում ելույթի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, խոսելով Հարավային կովկասում զարգացումների մասին, ասել է․ «Կոկվասում մենք ողջունում ենք ուղիղ երկխոսության վերսկսումը Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև։ Մենք հորդորում ենք նրանց առաջընթաց գրանցել մարդասիրական հարցերում, ներառյալ ձերբակալված անձինք, ականազերծումը, անհայտտ կորած անձինք, մարդու իրավունքների խախտումների դեպքերի հետաքննությունը, միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները՝ պատասխանատվության ենթարկելով իրագործողներին։ Հուսով եմ, որ բոլորով միասին կարող ենք աշխատել, ներառյալ Ռուսաստանը, որ առաջընթաց գրանցենք։
Մենք հորդորում ենք բոլոր կողմերին լուծել մնացած բոլոր չկարգավորված հարցերը, օրինակ՝ սահմանների դելիմիտացիան և դեմարկացիան, տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնումը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ շարունակել աշխատանքը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու խաղաղ լուծում գտնել համար»։
Բաքվի մամուլը ձեւափոխած է տվել Բլինկենի խոսքը, չհիշատակելով Մինսկի խմբի պարագան, ինչպես նաեւ Բլինկենի կողմից Ռուսաստանի հետ համագործակցելու պահը վերագրելով դելիմիտացիային ու դեմարկացիային։ Բաքվի մամուլի այս նենգափոխումը կարելի է համարել երկու հանրություններին հօգուտ Ռուսաստանի ապակողմնորոշելու ստրատեգիա, որին առավել հավատարիմ է Փաշինյանի կառավարությունը, երբ տարածում է կեղծիք կեղծիքի հետեւից։
Մոսկվան եւ Բաքուն Սոչիի եռակողմ հայտարարությամբ փորձում են «սահմանազատում» իրականացնել հետնամուտքից։ Էականը սահմանազատումից առաջ իրավական հիմքի շուրջ համաձայնությունն է, որը կբացառի Մոսկվա/Կարս պայմանագրով գծված Հայաստանի անկենսունակ եւ անպաշտպան սահմանների վերարտադրությունը՝ Նախիջեւանի խնդրով ճակատագրական փոփոխությամբ հանդերձ։ Տես այստեղ
Կարծիքներ