Կապանում Փարսյանի նախընտրական արշավը համակարգում է անձամբ Լևոն Քոչարյանը
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Կապանում ՏԻՄ ընտրություններին մասնակցում է նաև գործող համայնքապետը՝ Գևորգ Փարսյանը։ Ընդ որում, այս օրերին՝ մինչ քարոզարշավի պաշտոնական մեկնարկը, Փարսյանը Կապան համայնքում կառավարության իրականացրած սուբվենցիոն ծրագրերը ներկայացնում է համայնքի բնակիչներին որպես սեփական ձեռքբերումներ, այդ կերպ փորձելով մոլորեցնել կապանցիներին և ստանալ վերջիններիս վստահության քվեն։
Ընդ որում, մեզ հայտնի դարձավ, որ Փարսյանի նախընտրական արշավը համակարգում է անձամբ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։ Ի դեպ նշենք նաև, որ Գևորգ Փարսյանը Լևոն Քոչարյանի հետ սովորել է նույն կուրսում և վերջինիս ընկերն է։
Կարծիքներ