Զուրաբիշվիլին անդրադարձել է Հայաստանի եվրոպական ապագային
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Եվրախորհրդարանում ունեցած ելույթում հայտարարել է, որ Ռուսաստանը ցանկանում է վերահսկել Վրաստանը՝ հենվելով իր կայսերական անցյալին, երբ գեներալներն ասում էին՝ «ով տիրում է Թիֆլիսին, նա տիրում է Կովկասին»: Զուրաբիշվիլին նշել է, որ այս մտայնությունը չի փոխվել, և Ռուսաստանը փորձում է կրկին հաստատել իր ազդեցությունը Վրաստանի վրա՝ ոչ միայն ռազմական, այլև ընտրական և սահմանադրական միջամտություններով։
Նա ընդգծել է, որ այդ խնդիրը վերաբերում է ոչ միայն Վրաստանին, այլև Կենտրոնական և Հարավային Ասիայի, Հայաստանի ու ողջ Եվրոպայի ապագային․ «Սա վերաբերում է նաև Հայաստանի եվրոպական ապագային»,- ասել է նա։
Կարծիքներ