«Արևիկ» ազգային պարկի տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են
«Արևիկ» ազգային պարկի տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել է 32 փրկարար ծառայող, «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 25 և «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ի 10 աշխատակից։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքը պատահել է սեպտեմբերի 17-ին։
«Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է նաև ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 30 և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության 25 փրկարար ծառայող։ Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են»,- հայտնում են ԱԻՆ-ից։
Սեպտեմբերի 15-ին, ժամը 13։34-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ «Արևիկ» ազգային պարկի տարածքում նկատվել է ծուխ։ Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը։
Մթության և ճանապարհի դժվարանցանելիության պատճառով ընթացքը ժամանակավորապես դադարեցվել էր․ «Արևիկ» ազգային պարկի 5 աշխատակից տեղում իրականացրել է հերթապահություն։
Կարծիքներ