«Ձյունիկ» սառնարանային համալիրի շենքը նորից կփորձեն պայթեցնել

«Ձյունիկ» սառնարանային համալիրի շենքը նորից կփորձեն պայթեցնել

2020 թվականի օգոստոսի 24-ին, ժամը 16:00-ին «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից շարունակվելու են Երևանի Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեում գտնվող «Ձյունիկ» սառնարանային համալիրի շենքի պայթեցման եղանակով փլեցման աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Պայթեցման աշխատանքների և ազգաբնակչության անվտանգությունն ապահովելու համար ժամը 15։30-ից մինչև 16։30-ը Քրիստափորի և Սևանի փողոցների խաչմերուկից մինչև Արշակունյաց պողոտա-Սևանի փողոց հատվածներում կսահմանափակվեն ճանապարհային երթևեկությունն ու բնակչության տեղաշարժը։

Պայթեցման աշխատանքների ընթացքում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ կիրականացնի հերթապահություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում