Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 22.5 հա տարածքում բռնկված հրդեհները
Նոյեմբերի 2-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝
Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում՝ 250 քմ, Աշտարակ քաղաքում՝ 200 քմ, 2 հա,
Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում՝ 400 քմ,
Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 1500 քմ,
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 300 քմ, 2000 քմ,
Տավուշի մարզի Բերդ քաղաքում՝ 20 հա։
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 22.5 հա։
Կարծիքներ