Գագիկ Վանոյանը հանդիպել է Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի փոխնախագահին
Աշխարհի Գավաթի խաղարկության շրջանակում Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ՝ Գագիկ Վանոյանը հանդիպում է ունեցել Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ, Կատարի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ՝ Ալի Ալ-Հիթմիի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՄՖ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Ալի Ալ-Հիթմին շնորհավորել է Հայաստանի մարմամարզության հավաքականին հաջողությունների կապակցությամբ՝ մասնավորապես Արթուր Դավթյանին փառահեղ հաղթանակների առթիվ։
«Քննարկվեցին արդեն իսկ իրականացված մի շարք ծրագրեր, ինչպես նաև հետագա համագործակցության մի շարք հարցեր։
Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ՝ Գագիկ Վանոյանը պարոն Ալի Ալ-Հիթմիին հրավիրեց Հայաստան»,- ասված է ՀՄՖ հաղորդագրության մեջ։
Կարծիքներ