Մոսկվան ու Անկարան սերտ շփման մեջ են ղարաբաղյան հակամարտության հարցում. Թուրքիայում ՌԴ դեսպան
Մոսկվան ու Անկարան սերտ շփման մեջ են ղարաբաղյան հակամարտության հարցում, ինտերֆաքսին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայում ՌԴ դեսպան Ալեքսեյ Երխովը:
«Ցանկանում եմ նախ հիշեցնել, որ հոկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացել է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումը: Դրա արդյունքում հայտարարության մեջ հստակ գրվել է, որ կարգավորման մեխանիզմը մնում է անփոփոխ: Դա նշանակում է, որ հրադադար հաստատելու եւ կարգավորման շուրջ բանակցությունների ուղղությամբ միջազգային ջանքերը կենտրոնացել են Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան: Թուրքիան, հիշեցնենք, դրա անդամն է: Շփումներ են կայացել Մոսկվայում, Վաշինգտոնում, որտեղ մասնակցել են Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները, Ժնեւում վերջերս կայացել է Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումները:
Ինչ վերաբերում է Մոսկվային ու Անկարային, ապա, պարզ է, որ պահպանում ենք սերտ կապեր այդ հարցով: Եւ պետք է հաշվի առնել գլխավորը՝ ընթանում են մարտեր, զոհվում են մարդիկ, ուստի, եթե ինչ-որ մեկի մոտ այժմ կա փոքր հնարավորություն ազդել իրադարձությունների զարգացման վրա, ներդրում ունենալ հրադադարի համար, ապա դրանից պետք է օգտվել: Եւ, բնականաբար, այժմ բոլորին անհրաժեշտ է զերծ մնալ քայլերից, որոնք ունակ են հրահրել այդ հակամարտության զարգացումը:
Պատասխանելով հակամարտության գոտում Սիրիայից ու Լիբիայից ահաբեկիչներ տեղափոխելու մասին հարցին՝ դիվանագետը նշել է, որ ցավոք, տեղեկությունները նախ ԶԼՄ-ներից են ստացվում, որ հակամարտության գոտում կան Սիրիայից եւ, հնարավոր է, այլ թեժ կետերից ահաբեկիչներ: «Ես ինքս, օրինակ, տեսել եմ տեսահոլովակներ, որոնցում ուշագրավ ցուցմունք են տալիս գերեւարված ահաբեկիչները, ընդ որում՝ արաբերենի սիրիական բարբառով: Եւ անգամ հաղորդվում է, որ ղարաբաղյան հակամարտության գոտում ոչ միայն զանգվածային տեղափոխում են ահաբեկիչներին, այլ նաեւ հաղորդվում է ներկայում նրանցից ավելի քան երկու հարյուրի սպանվելու մասին: Ինչպես հայտարարել են ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ու այլ ռուսական պատշոնական անձինք, թեժ հակամարտության գոտում ահաբեկիչների գտնվելն այս օրերին մեծ վտանգ է սպառնում եւ առիթ է Ռուսաստանի խորը մտահոգության համար»: Դե ինչ՝ չկրճատել նշանակում է ավելացնել»:
Կարծիքներ