Մակրոնը զգուշացրել է Ֆրանսիայում ամերիկյան ոճով մշակույթի վտանգների մասին

Մակրոնը զգուշացրել է Ֆրանսիայում ամերիկյան ոճով մշակույթի վտանգների մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զգուշացրել է  Ֆրանսիայում ամերիկյան ոճով մշակույթի վտանգների մասին՝ հայտարարելով, որ բանակռիվները երկրում ավելի են սեւեռվում ռասայի վրա։

Ֆրանսիայի նախագահն ասել է, որ սողացող ռասայական քաղաքականությունը եւ ինքնության քաղաքականությունը վտանգում են «կոտրել» ֆրանսիական հասարակության հիմքերը։ «Ես տեսնում եմ, որ մեր հասարակությունն ավելի է սեւեռվում ռասայի վրա»,- ասել է Մակրոնը Elle ամսագրի հարցազրույցում։

Նա, մասնավորապես, թիրախավորել է «ինտերսեկցիոնալությունը», հասկացություն, որը տարածված է ամերիկյան ակադեմիական շրջանակներում, եւ որը խտրականությունը եւ աղքատությունը դիտարկում է սոցիալական կարգերի միջոցով, ինչպիսին են ռասան եւ սեռը։ «Ինտերսեկցիոնալության տրամաբանությունը կոտրում է ամեն ինչ»,- ասել է Մակրոնը։

«Ես կողմ եմ ունիվերսալիզմին։ Ես համաձայն չեմ այն պայքարին, որը բոլորին հանգեցնում է ինքնության կամ իրենց առանձնահատկություններին»,- շարունակել է նա։ «Սոցիալական դժվարությունները բացատրվում են ոչ միայն սեռով ու մաշկի գույնով, այլեւ սոցիալական անհավասարությամբ»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում