Լուկաշենկոն խոսել է բանակի վերազինման հրատապ անհրաժեշտության մասին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկիրը կանգնած է հանրապետության բանակին և ուժային կառույցներին ժամանակակից զենքով ապահովելու ծայրաստիճան սուր խնդրի առջև: Այդ մասին տեղեկացնում է «ԲելՏԱ» գործակալությունը:
Երկրի ղեկավարն այս մասին ասել է ռազմարդյունաբերական համալիրի զարգացման հեռանկարների մասին զեկույց լսելուց հետո, որը ներկայացրել են փոխվարչապետ Յուրի Նազարովը և Պետական ռազմական արդյունաբերության կոմիտեի նախագահ Դմիտրի Պանտուսը:
«Ամենից առաջ ուզում եմ խոսել Բելառուսի համար ռազմարդյունաբերական համալիրի կարևորության մասին: Ստեղծված հանգամանքներից ելնելով՝ և դրանք մեզ համար միշտ էլ դժվար են եղել, դուք դա լավ գիտեք, շատ սուր է դրված մեր զինված ուժերը, ոչ միայն բանակը, ժամանակակից զենքով ապահովելու հարցը: Ճիշտ այն զինատեսակներով, որոնք անհրաժեշտ են ուժային կառույցների համար»,- ասել է Լուկաշենկոն:
Նախագահի խոսքերով՝ կան մի շարք հիմնարար խնդիրներ, որոնք այժմ պետք է քննարկվեն, այդ թվում՝ կուլիսներում:
Կարծիքներ