Կարմիրգյուղում ընթանում են ասֆալտապատման, լուսավորության ցանցի եւ ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներ

Կարմիրգյուղում ընթանում են ասֆալտապատման, լուսավորության ցանցի եւ ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներ

Գեղարքունիքի մարզպետարանը տեղեկացնում է, որ Կարմիրգյուղ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են ճանապարհների ասֆալտապատման, լուսավորության ցանցի եւ ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներ։ Սուբվենցիոն առաջին ծրագրով ասֆալտապատվում են համայնքի Ազատության փողոցի 1-ին նրբանցքը, Գայի, Սերգո Ավետիսյան, Կարեն Դեմիրճյան, Զոհրաբ Շհոյան փողոցները։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 77 միլիոն դրամ, որի 45 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Կարմիրգյուղի համայնքապետարանը։

Ասֆալտապատվող ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 1715 գծամետր, մակերեսը՝ 10 հազար 84 քառակուսի մետր։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա սեպտեմբերի 3-ից եւ կավարտվեն եռամսյա ժամկետում։

Նոյեմբերի 3-ի դրությամբ ծրագիրն իրականացված է մոտ 50 տոկոսով։

Սուբվենցիոն երկրորդ ծրագրով ջրահեռացման համակարգ է կառուցվում Զոհրաբ Շհոյան, Ազատության, Գայի, Կարեն Դեմիրճյան, Սերգո Ավետիսյան եւ 1-ին փողոցներում։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 43 միլիոն 906 հազար դրամ, որի 45 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Կարմիրգյուղի համայնքապետարանը։ Ջրահեռացման համակարգի ընդհանուր երկարությունը կազմում է 1830 մետր։ Այն կառուցվում է երկաթբետոնյա կիսախողովակներով, անցումներում՝ երկաթյա խողովակներով։

Նոյեմբերի 5-ի դրությամբ շինարարությունն ավարտված է մոտ 80 տոկոսով։

Սուբվենցիոն երրորդ ծրագրով լուսավորության ցանց է կառուցվում Կարմիրգյուղի Ազատություն փողոցի 1-ին եւ 3-րդ նրբանցքներում, Հ․Շիրազ, Պ․Սեւակ, Դ․Կանայան, Հ․ Թումանյան, Մարշալ Բաբաջանյան, Ե․Չարենց, Զոհրաբ Շհոյան փողոցներում։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 22 միլիոն 536 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Կարմիրգյուղի համայնքապետարանը։Լուսավորության ցանցը կառուցվել է շուրջ 5 կիլոմետր երկարությամբ, տեղադրվել է 165 լուսատու։

Նոյեմբերի 5-ի դրությամբ շինարարական աշխատանքները գտնվում են ավարտական փուլում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում