Դանիայի հավաքականը հաղթեց Նորվեգիայի ընտրանուն

Դանիայի հավաքականը հաղթեց Նորվեգիայի ընտրանուն

Դանիայի հավաքականն ընկերական խաղում հաղթել է Նորվեգիային․ հանդիպումն ավարտվել է 3-1 հաշվով: Գրում է Armsport.am-ը։

Հանդիպման հաշիվը 12-րդ րոպեին բացել է դանիացի կիսապաշտպան Պյեր-Էմիլ Հոյբյերգը։ Ինը րոպե անց Յաննիկ Վեստերգաարդն ավելացրեց հաշվի տարբերությունը։

72-րդ րոպեին նորվեգացիները Էրլինգ Հոլանդի գոլի շնորհիվ կրճատեցին հաշվի տարբերությունը։ Վերջնական հաշիվը խաղավերջում սահմանեց Յուսուֆ Պոուլսենը։

Դանիայի հավաքականը հանդես կգա Եվրո 2024-ում։ Դանիացիները C խմբում են, որտեղ կհանդիպեն Սլովենիայի (հունիսի 16), Անգլիայի (հունիսի 20) և Սերբիայի (հունիսի 25) հետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում