ԱՄՆ-ը ողջունում է հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ առաքելության ստեղծումը

ԱՄՆ-ը ողջունում է հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ առաքելության ստեղծումը

ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ԵՄ առաքելության ստեղծումը և հույս ունի, որ դա կնպաստի կողմերի միջև բանակցություններին։ Այդ մասին ուրբաթ օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը։

«Մենք ոգևորված ենք Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումից և ողջունում ենք Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի ղեկավարի գործողությունները՝ խթանելու համապարփակ խաղաղ գործընթացին», - ասաց նա։

«Մասնավորապես, մենք ողջունում ենք առաջընթացը տարածաշրջանում ԵՄ դիտորդական առաքելության հարցում: Այս առաքելությունը նպատակ ունի կողմերի միջև վստահության ձևավորումը և կշարունակի նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին», - ասել է Պատելը:

Եվրախորհրդի հայտարարության համաձայն՝ ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կսկսի գործել հոկտեմբերին և կտևի երկու ամիս։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում