Ռուս խաղաղապահներն ապահովում են Մարտունու շրջանում ջրատարի անցկացման աշխատանքների անվտանգությունը

Ռուս խաղաղապահներն ապահովում են Մարտունու շրջանում ջրատարի անցկացման աշխատանքների անվտանգությունը

Ռուս խաղաղապահներն աշխատանքներ են իրականացնում Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ, ինչպես նաև հարակից բնակավայրեր խողովակաշարի անցկացման անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: Ռուսաստանի ՊՆ-ի փոխանցմամբ՝ տեղի բնակիչները դիմել են Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի մարդասիրական արձագանքման կենտրոն՝ աշխատանքի ընթացքում անվտանգությունն ապահովելու համար, քանի որ ջրատար կայանը և խողովակաշարի երթուղին գտնվում են շփման գծի մոտ:

Գերատեսչությունը հավելում է, որ վերականգնման աշխատանքների վայրում ռուս սակրավորները ստուգել են շրջակա տարածքը՝ որոնելով պայթյունավտանգ առարկաներ, որից հետո միայն թույլ են տվել ինժեներական տեխնիկայի աշխատանքը:

Խողովակաշարի փոխարինումից հետո Մարտունու շրջանի ավելի քան 4000 բնակիչ կապահովվի խմելու ջրով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում