Ahoj Arménie, «Բարև Չեխիա» ցուցահանդեսը կբացվի Չեխիայի Ազգային գրադարանում

Ahoj Arménie, «Բարև Չեխիա» ցուցահանդեսը կբացվի Չեխիայի Ազգային գրադարանում

Ապրիլի 5-ից մինչեւ մայիսի 16-ը Չեխիայի Ազգային գրադարանում կգործի Ahoj Arménie, «Բարև Չեխիա» ցուցահանդեսը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին: Ցուցահանդեսը կազմակերպվում է Չեխիայի Հանրապետության Ազգային գրադարանի և Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության կողմից՝ Պարդուբիցեի համալսարանի և «Սլավոնական Միություն» չեխական ընկերակցության համագործակցությամբ: Ցուցահանդեսը կգործի ժամը 9.00 – 19.00 ը։

Ցուցադրվելու են Հայաստանի գեղատեսիլ վայրերի և մշակութային կոթողների լուսանկարները, հայ ականավոր գործիչների դիմանկարները:

Կներկայացվեն նաև Հայաստանին առնչվող Ազգային գրադարանում պահպանվող գրքերը և նյութերը, Պարդուբիցե համալսարանի՝ Հայաստանաում իրականացված հնագիտական պեղումների արդյունքները: Այս մասին հայտնում են Հայաստանի դեսպանությունն ու Չեխիայի Ազգային գրադարանը։

Ցուցահանդեսի վայրը՝ Պրահա, Ազգային գրադարանի գլխավոր մասնաշենք՝ Klementinum, Výstavní chodba v přízemí (vchod A)։

Ազգային գրադարանի մշտական ընթերցողների համար մուտքը ազատ է։ Պետք է ցույց տալ Ազգային գրադարանի ընթերցողի քարտը կամ գործող մեկօրյա տոմսը ։

orer.eu

Հետևեք մեզ նաև Տելեգրամում