Էկվադորի նախագահը բողոքի զանգվածային ցույցերի պատճառով երեք նահանգներում արտակարգ դրություն է հայտարարել
Էկվադորի նախագահ Գիլերմո Լասոն ուրբաթ օրը արտակարգ դրություն է հայտարարել հանրապետության երեք նահանգներում զանգվածային բողոքի ցույցերի պատճառով, որոնք ուղեկցվում են անկարգություններով։
«Անցած գիշեր ես երկխոսության կոչ արեցի, և ի պատասխան մենք ստացանք ավելի շատ բռնություններ, նրանք լուծումներ փնտրելու մտադրություն չունեն, ասում են, որ պայքարում են բարեկեցության համար, բայց փակում են ճանապարհները, ինչը բերում է դեֆիցիտի, թանկացումների և շահարկումների: Ցանկանում եմ բարելավել բժշկական օգնության որակը, բայց արգելափակել շտապօգնության մեքենաների երթևեկությունը՝ վտանգի տակ դնելով մեր եղբայրների կյանքը: Ես ստիպված եմ արտակարգ դրություն հայտարարել Պիչինչա, Իմբաբուրա և Կոտոպաքսի նահանգներում»,- ասել է պետության ղեկավարն ազգային հեռուստատեսությամբ:
Լասոն կոչ է արել երկխոսության գնալ հասարակության տարբեր հատվածների միջև և հայտարարել է վարկերի մեղմացման մասին:


Կարծիքներ