Ադրբեջանի ԱԳՆ-ն Իրանին մեղադրել է երկրի դեմ սպառնալիքների և սադրանքների իրականացման մեջ

Ադրբեջանի ԱԳՆ-ն Իրանին մեղադրել է երկրի դեմ սպառնալիքների և սադրանքների իրականացման մեջ

Ավելի ու ավելի շատ սպառնալիքներ են տարածվում Իրանից, ավելի շատ սադրանքներ են իրականացվում Ադրբեջանի դեմ: Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, այսօր հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։

«Այդպիսի սադրանքներից են իրանական կողմի վարժանքները Ադրբեջանի հետ սահմանին, հակաադրբեջանական տեսահոլովակների ստեղծումն ու տարածումը երեխաների մասնակցությամբ, հարձակումը Թեհրանում մեր երկրի դեսպանատան վրա: Բացի այդ, հետաքննության նախնական տվյալների համաձայն, պատգամավոր Ֆազիլ Մուստաֆայի վրա վերջերս տեղի ունեցած ահաբեկչության հետքերը տանում են նաև Իրան»,- ասվում է Հաջիզադեի հայտարարության մեջ:

Հաջիզադեի խոսքով, Բաքուն վճռականորեն դատապարտում է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Կանանի Չաֆիի հայտարարությունները։ «Նրա խոսքերը ևս մեկ քայլ են ադրբեջանա-իրանական հարաբերությունները ճգնաժամի հասցնելու ուղղությամբ»,- հավելել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը։

ՏԱՍՍ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Կանանի Չաֆին Բաքվից պահանջել էր բացատրել Իսրայելի հետ «հակաիրանական համագործակցությունը»։ Նրա խոսքով, այդ համագործակցությունը «դավադրություն» է, որն իբր Իսրայելը նախապատրաստում է Իրանի դեմ Ադրբեջանի տարածքում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում