Երևանի Աղի լիճը վերածվում է աղբանոցի. (տեսանյութ)

Երևանի Աղի լիճը վերածվում է աղբանոցի. (տեսանյութ)

Երևանի մեռյալ ծովը՝ Աղի լիճը ամառ ու ձմեռ պակաս չունի այցելուների, Գաջի գործարանի կողքին գտնվող մի բուռ աղի ջուրը առողջարանային հանգստի լավագույն տարբերակն է դարձել: Մեծ ու փոքր լողում են, մարզվում, ցեխաբուժությամբ զբաղվում, մոռանում մի շարք ցավերի մասին: Սակայն մի օր չորս կողմից լցվող աղբի մեջ այդ անձեռակերտ վայրը կոչնչանա: Կուտակված աղբի քանակը վկայում է՝ պատկան մարմինները հազվադեպ են հիշում այս վայրում իրենց պարտականությունները կատարելու մասին, չնայած իրենք պնդում են հակառակը: Էրեբունու վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից մեր հարցադրումներին պատասխանեցին մշտական լավատեսությամբ, որ խնդիրները շտկման փուլում են: Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում