Հերթական կանգառը Արագածոտնի ու Շիրակի մարզերն են. Իմ Քայլը
Հերթական կանգառը Արագածոտնի ու Շիրակի մարզեր … Շարունակվում են ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամի կողմից ՀՀ-ում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցի մայրերի ու իրենց նորածին բալիկների համար անհրաժեշտ նվեր-փաթեթների՝ մանկասայլակ, համապատասխան հագուստ, հիգիենայի ու խնամքի պարագաներ, անկողնային ամբողջական հավաքածու, ծածկոց, լոգանքի տաշտակներ, տրամադրումը:
Հիշեցնենք, որ փաթեթները նախատեսված են նորածին բալիկների ու հղի կանանց (ծննդաբերության պատրաստվող) համար: Հղիների ու նորածինների մասին տվյալները Հիմնադրամին տրամադրել են մարզպետարանները: Փաթեթների բաշխումն արվում է հասցեական՝ ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի, գործընկերների ու մարզպետարանների աշխատակիցների կողմից:
Կարծիքներ