Հռոմի պապը բժիշկների մշտական վերահսկողության տակ է գտնվում
Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինը ANSA- ին հայտնել է, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մշտական բժշկական հսկողության տակ է՝ հնարավոր կորոնավիրուսային վարակի պատճառով:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆիլիպինցի կարդինալ Լուիս Անտոնիո Թագլը հովվապետի հետ վերջերս կայացած հանդիպումից հետո թեստավորվել է COVID-19-ի համար և ստացել դրական արդյունք: Այդ պատճառով Կաթոլիկ եկեղեցու 83-ամյա առաջնորդի առողջությունը սկսել են ավելի ուշադիր վերահսկվել:
Ֆրանցիսկոս պապը շարունակում է ծիսակատարություններ անցկացնել, որոնք վերսկսվել են Իտալիայում հիվանդության գագաթնակետից հետո, բայց մինչ այժմ ձեռնպահ է մնում երեխաների մկրտությանը մասնակցելուց:
Կարծիքներ