Սիսիանը կունենա հիմնովին նոր կառուցված բուժկենտրոն
Սիսիանն ունենալու է հիմնովին նոր կառուցված բուժկենտրոն` իր ամբուլատոր օղակով։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շինհրապարակում հետևել է աշխատանքներին, տվել հանձնարարականներ առողջապահական ծրագրերն իրականացնող պատասխանատուներին, հստակեցրել դրանց կատարման ժամկետները։
Ավարտական փուլում են Սիսիանի դիահերձարանի կառուցման աշխատանքները։
Նախարարը շրջել է գործող հիվանդանոցում, շփվել բուժաշխատողների հետ, գոհունակություն հայտնել, որ անկախ ժամանակավոր ոչ բարվոք պայմաններից, մատուցում են պատշաճ բուժծառայություն մեր բնակչությանը։
Կարծիքներ