Քիմ Քարդաշյանը նոր լուսանկարներ է հրապարակել Մուքեշ Ամբանիի որդու հարսանեկան արարողությունից

Քիմ Քարդաշյանը նոր լուսանկարներ է հրապարակել Մուքեշ Ամբանիի որդու հարսանեկան արարողությունից

Ամերիկյան իրապատում շոուների հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, որը կրտսեր քրոջ՝ Քլոե Քարդաշյանի հետ հրավիրված է Ասիայի ամենահարուստ մարդու՝ հնդիկ գործարար Մուքեշ Ամբանիի որդու հարսանեկան արարողությանը, նոր լուսանկարներ է հրապարակել Մումբայ քաղաքից:

Հարսանեկան արարողությունը Հնդկաստանում տևում է ոչ մեկ օր, Քարդաշյանները մասնակից են մի քանի տոնակատարությունների: Երկու օրերին էլ Քիմը կարմիր շքեղ զգեստներով է:

43-ամյա աստղը ցույց է տվել՝ ինչ տեսքով է մասնակցել հարսանեկան եռօրյա տոնակատարություննների շրջանակում կազմակերպված հերթական միջոցառմանը:

Daily Mail-ը գրում է, որ Քարդաշյանը կրել է ալ կարմիր զգեստ և թանկարժեք կանաչ քարերով, հնդկական մոտիվներով գլխազարդ:

Նշենք, որ տոնական արարողությունը մեկնարկել է ուրբաթ՝ հուլիսի 12-ին և կավարտվի կիրակի՝ հուլիսի 14-ին: Փեսան՝ Անանտ Ամբանին, ամուսնանում է մեկ այլ մեծահարուստ ընտանիքի ներկայացուցչի՝ Ռադհիկա Մերչանտի հետ:

Հյուրերի ցանկում են Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը, ԱՄՆ նախկին նախագահի ավագ դուստր Իվանկա Թրամփը, Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, Դեյվիդ և Վիկտորիա Բեքհեմները, հարյուրավոր աստղեր և քաղաքական գործիչներ:

Ամբանիները պատվիրել են 100 մասնավոր ինքնաթիռ, որպեսզի իրենց հայտնի հյուրերին ամբողջ աշխարհից Հնդկաստան տեղափոխեն տոնակատարությունների համար: Մումբայի բոլոր հինգ աստղանի հյուրանոցները հյուրերի համար ամրագրված են և վճարված Ամբանի ընտանիքի կողմից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում