Մագնուս Կառլսենը գրոսմայստերական ոչ-ոքի արեց Յան Նեպոմնյաշչու հետ. շախմատի ԱԱ
Դուբայում ընթացող տղամարդկանց շախմատի աշխարհի թագի համար մրցամարտում այսօր կայացած 10-րդ պարտիան:
Սպիտակներով հանդես եկող Մագնուս Կառլսենը և նրա մրցակից Յան Նեպոմնյաշչին իրար ետևից փոխանակեցին խոշոր խաղաքարերը և 41-րդ քայլին գրոսմայստերական ոչ-ոքի արեցին:
Այդպիսով, մրցամարտի հաշիվը դարձավ 6,5:3,5: Չեմպիոնի տիտղոսը պահպանելու համար Մագնուս Կառլսենին մնում է մնացած 4 պարտիայում վաստակել ընդամենը մեկ միավոր:
Հաջորդ` 11-րդ տուրը,տեղի կունենա դեկտեմբերի 10-ին:
Կարծիքներ