Google-ը բացահայտել է՝ անցնող տարում օգտատերերն ամենաշատն ինչ թեմայով են հարցումներ են արել
Google որոնողական համակարգի օգտատերերը 2021 թվականի ընթացքում ամենաշատը համակարգից օգտվել են առողջության հետ կապված հարցերով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է Google-ի հրապարակած զեկույցում:
Մասնավորապես, օգտատերերը ակտիվորեն հետաքրքրվել են պատվաստման թեմաներով՝ որոնման դաշտում մուտքագրելով «կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ», «COVID-19-ի թեստավորում», «COVID-ի դեմ պատվաստանյութերն իմ շրջակայքում»:
Համաձայն Google-ի վիճակագրության՝ «կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ»-ը մտել է ամբողջ աշխարհում «Լուրեր» բաժնում որոնումների հնգյակ: Այստեղ առաջին տեղը զբաղեցրել են հարցերը՝ կապված Աֆղանստանում ստեղծված իրադրության հետ:
Կարծիքներ