Ամեն մեկը նվիրաբերի 100 դոլար՝ մի ընտանիք կունենա տուն․ Ռաֆայել Հովհաննիսյան
Հարգելի հայրենակիցներ։
Նոր ծրագիր ենք սկսել ընկերներով։
Ես,
Hrant Tokhatyan
֊ ը և
Samvel Movsisyan
- ը։
Կոչվում է "Վերածնունդ նախաձեռնություն. 100 տուն"։ Կարճ։
Պատերազմից հետո իրենց տները կորցրած, բայց Արցախում ապրել ցանկացող փախստականների համար նախատեսվում է կառուցել 100 տուն Ստեփանակերտի շրջակայքում։
Ամեն տան առժեքը նախնական 15 ֊ ից ֊ 18 000 դոլլար։ Գաղափարը հետևյալն է։
Ոչ մի դրամահավաք։
Ոչ մի հիմնադրամ։
Ոչ մի փոխանցում անհայտ կամ հայտնի հաշվեհամարներին։
Ոչ մի միջնորդ կազմակերպություն։
Ոչ մի կասկածելի գործարք։
Տները կառուցում են աշխարհի հայ համայնքներն, ինչպես նաև Հայաստանյան համայնքներն ու կազմակերպությունները։ Կարող են մասնակցել նաև անհատներ։ Ամեն մի համայնք գումարը փոխանցում է անմիջապես տունը իրենց կողմից ընդունված կառուցողին, նախահաշիվն իրենց կողմից հաստատելուց հետո։
Մենք միայն հետևում ենք ու հսկում գործնթացը, կազմակերպում, լուծում տեխնիկական հարցերը, գումարների հետ ոչ մի առնչություն չունենալով։ Երբ տունը պատրաստ է, ստանում է այն կառուցած համայնքի անունը և համայնքի ներկայացուցիչը ցանկության դեպքում գալիս և հանձնում է բանալիները երջանիկ ընտանիքին։
Մեխանիզմը շատ պարզ է։ Եթե ամեն մի համայնքում տան կառուցմանը մասնակցի 150 ֊ 170 հոգի և ամեն մեկը նվիրաբերի 100 դոլլար' մի ընտանիք կունենա տուն։
Եվ դուք միանգամից կտեսնեք ձեր բարի գործի արդյունքը։ Համոզված լինելով, որ ձեր գումարը ճանապարհին չի կորի, կամ չի ծախսվի ուրիշ նպատակով։
Միացեք այս նախաձեռնությանը և հուսով եմ շուտով Արցախում կստեղծվի նոր գյուղաքաղաք, որտեղ կլինեն Ռոստովի, Բարսելոնայի, Գլենդեյլի, Մոսկվայի, Փարիզի, Երևանի, Վանաձորի և այլ քաղաքների անուններով տներ։
Հ.Գ. Կան մարդիկ, որոնք տուն չունեն։
Մենք ունենք իսկ նրանք' ոչ։ Եկեք կպնենք' անենք։
Շնորհակալություն։
Կարծիքներ