Կյեզան կարող է կարիերան շարունակել ԱՊԼ-ում

«Լիվերպուլը» հետաքրքրված է «Յուվենտուսի» ֆուտբոլիստ Ֆեդերիկո Կյեզայի ծառայություններով։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը՝ հղում անելով TeamTalk-ին։ Ֆուտբոլիստը ցանկանում է հեռանալ «Յուվենտուսից» թիմի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով:
Նշվում է, որ մերսիսայդյան ակումբը փոխարինող է փնտրում հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոյին, որն ամռանը կհեռանա թիմից։
Անգլիական ակումբը պատրաստ է պայմանագիր կնքել Կիեզայի հետ, եթե «Յուվենտուսը» չհայտնվի եվրոպական մրցաշարերում, ինչը թուրինցիներին կստիպի կրճատել աշխատավարձերը:
Կարծիքներ