Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
Թուրքիան այլևս ակտիվ առևտրային հարաբերություններ չի պահպանում Իսրայելի հետ։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ «Մենք այլևս ինտենսիվ առևտրային հարաբերություններ չենք պահպանում Իսրայելի հետ, դրան վերջ է տրվել», - ասել է նա Անկարայում Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ բանակցությունների ավարտին կայացած մամուլի ասուլիսում:
Էրդողանը հավելել է, որ անհնար է առևտրային կապեր պահպանել Իսրայելի հետ, որը, վերջին տվյալներով, մեղավոր է Գազայում ավելի քան 40000 մարդու մահվան և ավելի քան 75000 վիրավորի համար:
Կարծիքներ