Եվս մեկ ընկերություն կօգտվի ներմուծման մաքսատուրքից ազատվելու արտոնությունից

Եվս մեկ ընկերություն կօգտվի ներմուծման մաքսատուրքից ազատվելու արտոնությունից

Կառավարության որոշմամբ «ԷԿՈՊՐՈՖ» ՍՊԸ-ն կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատվելու արտոնությունից:

Ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել պոլիմերային հիմքով շինարարական նյութերի, մասնավորապես՝ կախովի առաստաղների, շրիշակների, պատուհանագոգերի, դեկորատիվ անկյունակների, դռան շրջակալների, ոռոգման խողովակների և կցամասերի, դեկորատիվ պատերի արտադրության համար։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 13․5 մլրդ դրամի ներդրում սարքավորումների և հումքի ձեռքբերման, շինարարական աշխատանքների իրականացման համար։ Ներկայումս առկա է 318 աշխատատեղ 201 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2027 թ. աշխատատեղերի թվաքանակը նախատեսվում է հասցնել մինչև 380-ի՝ 280 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 11.1 մլրդ դրամ:

Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 700 մլն դրամ։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում