ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել ԱԺ-ում դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ
ՀՀ Ազգային Ժողովում դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, Ֆեյսբուքի իր էջում հայտնել է փաստաբան Բենիկ Գալստյանը։
«Ազգային Ժողովում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (անձի նկատմամբ բռնություն գործադրելով զուգորդված խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) հատկանիշներով։ Լիահույս եմ, որ վարույթն իրականացնող մարմինը կիրականացնի օբյեկտիվ նախաքննություն»,- գրել է Գալստյանը:
Կարծիքներ