«Հայաստան» դաշինքի վստահված անձը խախտում է կատարել
Ծարավ Աղբյուր 55 Ա հասցեում գտնվող թիվ 1/20 ընտրատեղամասում «Հայաստան» դաշինքի վստահված անձը խախտում է իրականացրել։
Այս մասին Freenews-ի լրագրողին հայտնեց հանձնաժողովի քարտուղարը։ Նա տեղեկացրերց, որ «Հայաստան» դաշինքի վստահված անձն առանց իրեն զգուշացնելու դուրս է գալիս բակ, որտեղ ընտրողներն են, րոպեներ հետո կրկին վերադառնում։ Վստահաված անձանց և դիտորդների միջև նաև բանավեճ եղավ:
Կարծիքներ