Տաջիկստանը մոբիլիզացնում է 20 հազար զինվոր՝ Աֆղանստանի հետ սահմանն ամրացնելու համար
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ պաշտպանության նախարար Շերալի Միրզոյին հանձնարարել է մոբիլիզացնել 20 հազար պահեստայինի՝ Աֆղանստանի հետ սահմանի պաշտպանությունն էլ ավելի ամրապնդելու համար։ Այս մասին հայտնում է РИА Новости- ն ՝ հղում կատարելով պետության ղեկավարի մամուլի ծառայությանը:
Հանդիպմանը քննարկվել է սահմանամերձ շրջաններում անվտանգության ապահովման և պետական սահմանի պաշտպանությունն ամրապնդելու ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու հարցը:
Մասնավորապես, Ռահմոնը հանձնարարել է ուժեղացնել սահմանների պաշտպանության ներուժը և լրացուցիչ զորքեր ուղարկել անհրաժեշտ տարածքներ, ինչպես նաև հատուկ ուշադրություն դարձնել սահմանային խախտումների կանխմանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Թալիբան» շարժման գրոհայինները վերահսկողություն են հաստատել «Տաջիկստանի հետ 1,430 կիլոմետր սահմանագծի ավելի քան 70% -ի նկատմամբ»:
Կարծիքներ