Հասմիկ Կարապետյանն ու ԴերՀովան հանդես կգան նոր զուգերգով

Հասմիկ Կարապետյանն ու ԴերՀովան հանդես կգան նոր զուգերգով

Հասմիկ Կարապետյանն ու ԴերՀովան հանդես կգան նոր զուգերգով։ Երգչուհին Freenews.am-ին պատմել է նոր երգի և սպասվելիք տեսահոլովակի մասին։

«Նոր երգի և՛ բառերը, և երաժշտությունը ես եմ գրել։ Երգը դեռ հրապարակված չէ։ Որպես երաժշտական գործիքավորող ես պետք է ԴերՀովայի հետ աշխատեի, էքսպերեմենտի կարգով որոշեցինք զուգերգ ձայնագրել և հետո արդեն երգի գործիքավորման ընթացքում հասկացանք, որ հետաքրքիր է ստացվում, և երգը պետք է ունենա տեսահոլովակ։ Այս պահին աշխատանքները գտնվում են ակտիվ փուլում, երգը ձայնագրել ենք, ԴերՀովան տեսահոլովակի ռեժիսորն է, հիմա նախապատրաստական աշխատանքներ են գնում»,-ասաց երգչուհին Անդրդառնալով իր և ԴերՀովայի համատեղ բլոգ-ին՝ Հասմիկ Կարապետյանը նշեց, որ այդ միջոցով հետևորդներին տեղեկացնում են, թե ինչպես են ընթանում տեսահոլովակի նախապատրաստական աշխատանքները․

«Մենք փորձեցինք մի էքսպերիմենտ անել։ Գոյություն ունի kickstarter կայք, որտեղ ամբողջ աշխարհի մակարդակով մարդիկ ներկայացնում են իրենց նախագծերը, թե ինչի վրա են աշխատում և որքանով է իրենց պետք ֆինանսական աջակցություն։ Նկարահանումերի ծախսերի մի մասը մենք մեզ վրա ենք վերցրել, բայց կապված պանդեմիկ վիճակի հետ, ավելի լավ բան ստանալու համար մեզ պետք էր ֆինանսական աջակցություն։ Մենք կայքում տեղադրեցինք, թե որքան գումար է պետք նկարահանումների համար։Մեզ հետաքրքիր էր, թե որքանով են մեր երկրպագուները պատրաստ մեզ աջակցել և ուրախություն մեզ, կարճ ժամանակահատվածում անհրաժեշտ գումարը հավաքվեց, բայց չեմ ուզում ասել թե ինչ գումարի մասին է խոսքը»,- եզրափակեց Հասմիկ Կարապետյանը

Երգչուհու փոխանցմամբ՝ ստույգ օր չկա, թե երբ կլինի երգի պրեմիերան, բայց տեսահոլովակը կնկարահանվի սեպտեմբեր ամսին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում