Առաջին ալիքն ընտրում է «Մանկական Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակին. 100-ից ավելի հայտ է ստացվել

Առաջին ալիքն ընտրում է «Մանկական Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակին. 100-ից ավելի հայտ է ստացվել

Հանրային հեռուստաընկերությունն այս օրերին լսումներ է անցկացնում Երևանում   կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի մեր ներկայացուցչին ընտրելու նպատակով:

Այս մասին տեղեկացնում է Առաջին ալիքի ֆեյսբուքյան էջը:

Ավելի վաղ հայտարարված մրցույթին 100-ից ավելի հայտ է ստացվել Հայաստանից և տարբեր երկրներից: Մրցույթի երկրորդ փուլի համար Հանրային հեռուստաընկերությունը և մասնագիտական ժյուրին առաձնացրել են լավագույն 30-ին, լսել նրանց կենդանի կատարումներն ու հարցազրույց անցկացրել:

Ժյուրիի կազմում են «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանը, Առաջին ալիքի երաժշտական պրոդյուսեր Անուշիկ Տեր-Ղուկասյանը, «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի Հայաստանի ներկայացուցիչ Դալիթան, «Եվրատեսիլ 2022»-ի Հայաստանի Ներկայացուցիչ Ռոզա Լինը և երգահան Լիլիթ Նավասարդյանը: 

Առաջին ալիքը շուտով կհայտարարի «Մանկական Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակի անունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում