Աղավնաձոր բնակավայրում սուբվենցիոն ծրագրով իրականացվել են ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ
Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրում եւս սուբվենցիոն ծրագրով իրականացվել են ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Վայոց ձորի մարզ այցելած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ծրագրի ընդհանուր արժեքը 75 մլն դրամ է, որից 33,7 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը։ Նմանատիպ աշխատանքները կյանքի են կոչվում մեր քաղաքացիների վճարած հարկերի շնորհիվ»,- գրել է նա։
Կարծիքներ