Հայերը խաղաղ եւ կյանքը սիրող ժողովուրդ են․ Միխայիլ Գալուստյան
Մոսկվայում ՈՒՀԱ Բարձրագույն լիգայի երկրորդ կիսաեզրափակիչում մասնակցել է նաև «Հայկական հավաքականը»:
Եզրափակիչ խոսքում ժյուրիի անդամ Միխայիլ Գալուստյանը առանձնահատուկ անդրադարձել է մեր թիմին.
«Չնայած Հայաստանում տիրող բարդ իրավիճակին եւ ոչ ուրախ տրամադրությանը, տղաները ուժ գտան եւ ցույց տվեցին բոլորին, որ հայերը խաղաղ եւ կյանքը սիրող ժողովուրդ են»,- ասաց Գալուստյանը, որից հետո դահլիճը պայթեց ծափահարություններով։ Դերասանն Instagram-ում հրապարակել է նաեւ թիմի հետ լուսանկար։
Կարծիքներ