Վորոնեժում ռազմական ինքնաթիռ է կործանվել. անձնակազմի բոլոր անդամները զոհվել են

Վորոնեժում ռազմական ինքնաթիռ է կործանվել. անձնակազմի բոլոր անդամները զոհվել են

ՌԴ Վորոնեժի մարզում կործանվել է Ան-26 օդանավը ՝ ռազմական տեխնիկա տեղափոխելու համար նախատեսված թռիչքի ժամանակ: «Հայկական ժամանակի» հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Արևմտյան ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։

«Փետրվարի 24-ին Վորոնեժի մարզում ռազմական տեխնիկա տեղափոխելու համար նախատեսված թռիչքի ժամանակ կործանվել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Ան-26 ինքնաթիռը, անձնակազմի բոլոր անդամները մահացել են»,- ասվում է հաղորդագրությունում։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառ է դարձել տեխնիկայի խափանումը, տեղում ավերածություններ չկան։

ՕՏՈՒ-ի հանձնաժողովը գնացել է դեպքի այր՝ բոլոր հանգամանքները պարզելու համար:

Ան-26-ը բազմաֆունկցիոնալ տրանսպորտային ինքնաթիռ է։ Այն մշակվել է Օ.Կ. Անտոնովի անվան նախագծային բյուրոյում (այժմ՝ Անտոնով ընկերություն): Առաջին թռիչքը տեղի է ունեցել 1969 թվականի մայիսի 21-ին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում