Սանկտ Պետերբուրգում ձերբակալվել է դստերը գետը գցած կինը
Ուզբեկստանի մի քաղաքացի, որի երեխան ծնվել էր թփերի մեջ, նրան դրել պայուսակի մեջ և գցել Սանկտ Պետերբուրգի Իժորա գետը։ Դատարանը կնոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը: ТАСС-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Սանկտ Պետերբուրգի դատարանների միացյալ մամուլի ծառայությունը:
Հետաքննության տվյալներով՝ կնոջ երեխան ծնվել է սեպտեմբերի 22-ի գիշերը՝ թփերի մեջ, որից հետո նրան փաթաթել է և տեղավորել պայուսակի մեջ, այնուհետև նրան գցել Իժորա գետը։ Նորածնի հայտնաբերված մարմնից 30 մ հեռավորության վրա հայտնաբերվել են արյան հետքերով լաթեր և կենցաղային մկրատ:
Աղբյուրը նաև նշել է, որ Խամրոևային մեղադրանք է առաջադրվել, նա դատարանին հայտնել է, որ զղջում է իր արարքի համար, չի թաքնվելու, ունի երկու փոքր երեխա և խնդրել է իր նկատմամբ այլ խափանման միջոց ընտրել:
Կարծիքներ