Ինչ է խոստացել Իլոն Մասկն ամերիկացիներին Թրամփի հաղթանակի դեպքում
Միլիարդատեր Իլոն Մասկը Բաթլերում (Փենսիլվանիա) մասնակցել է Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական հանրահավաքին՝ հայտարարելով, որ Թրամփը Ամերիկայում ժողովրդավարությունը պահպանող միակ թեկնածուն է:
Մասկը ձեռքերն օդ պարզած ցատկել է բեմ և հայտարարել, որ Թրամփը փրկել է խոսքի ազատությունը և ստեղծել շատ հրաշալի բաներ։
Թրամփն իր հերթին հայտարարել է, որ Մասկը իրեն խոստացել է, որ առաջիկա ընտրություններում վերընտրվելու դեպքում ամերիկացիները Մարս կհասնեն իր պաշտոնավարման ժամկետի ավարտին:
«Մենք դա կանենք Չինաստանից առաջ, բոլորից առաջ»,- ասել է նա։
Կարծիքներ