Մեկ օրում Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է 344 մարդ
Վրաստանում մարտի 13-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 344 նոր դեպք:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 240 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 268 հազար 004 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 9 մարդ, ընդհանուր՝ 3643 :
Հայաստանում մարտի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 177899 դեպք, որոնցից 165975-ն` առողջացած, 3253-ը` մահվան ելքով: ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով՝ կորոնավիրուսային հիվանդությամբ ներկայում փաստացի բուժում է ստանում 7835 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 770343 թեստավորում:Մեկ օրում կատարվել է 4464 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 795 նոր դեպք: Առկա է 257 առողջացած, գրանցվել է 10 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 836 է:
Կարծիքներ