Բիթքոինը պատմական առավելագույն արժեքի է հասել

Բիթքոինը պատմական առավելագույն արժեքի է հասել

Բիթքոին կրիպտոարժույթը շարունակում է պատմական առավելագույն արժեք սահմանել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, մեկ բիթքոինի արժեքը հասել է պատմական առավելագույնին՝ գերազանցելով 57 հազարը: Կրիպտոարժույթի արժեքի ակտիվ աճ սկսվեց այն բանից հետո, ինչ փետրվարի 8-ին Իլոն Մասկին պատկանող Tesla ընկերությունը հայտնեց, որ բիթքոինի մեջ ներդրում է կատարել  1.5 մլրդ ԱՄՆ դոլարի չափով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում