Գեղհովիտ գյուղում այրվել է անասնակեր

Գեղհովիտ գյուղում այրվել է անասնակեր

Գեղհովիտ գյուղում այրվել է անասնակեր

Նոյեմբերի 2-ին, ժամը 13։00-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղհովիտ գյուղում այրվում է անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:14-ին, մարվել՝ 13:55-ին։ Պարզվել է, որ 5-րդ փողոցի տան բակում այրվել է մոտ 150 հակ պահեստավորած անասնակեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում