Գյումրին կլինի Հայաստանի առաջին քաղաքը, որը կունենա էլեկտրական ավտոբուսներ

Մինչ այս տարվա սեպտեմբեր Գյումրին կունենա 64 նոր «կանաչ» շարժիչով միկրոավտոբուսներ և Եվրամիության աջակցությամբ 8 էլեկտրական ավտոբուսներ: Այսպես Գյումրին կլինի Հայաստանի առաջին քաղաքը, որը կունենա էլեկտրական ավտոբուսներ: Այս տարի քաղաքում նաև կտեղադրվեն 50 նոր կանգառներ․ 20 կանգառների նախագծերը կան, հողահատկացումներն արվել են: Տարիներով անտեսված հարցերը վերջապես լուծում են ստանում:
Կարծիքներ