Բարսեղյանը մասնակցել է «Սլովան»-ի` ԵԱ-ի որակավորման երրորդ փուլի հանդիպմանը

Բարսեղյանը մասնակցել է «Սլովան»-ի` ԵԱ-ի որակավորման երրորդ փուլի հանդիպմանը

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Տիգրան Բարսեղյանը մասնակցել է իր ակումբի հերթական խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում Սլովակիայի չեմպիոն «Սլովան»-ը մրցել է հունական «Օլիմպիակոս»-ի հետ: Թիմերի առաջին խաղում հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի`1:1 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Տիգրան Բարսեղյանը «Սլովան»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվել է 82-րդ րոպեին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում