Հապալաս հավաքելու համար Ֆրանսիայի երեք բնակիչների սպառնում է մինչեւ երեք տարվա ազատազրկում

Հապալաս հավաքելու համար Ֆրանսիայի երեք բնակիչների սպառնում է մինչեւ երեք տարվա ազատազրկում

Ֆրանսիայի Ռեմիրեմոն քաղաքի ոստիկանները բերման են ենթարկել երեք մարդու, ովքեր պայուսակների և դույլերի մեջ հավաքել էին գրեթե 100 կգ հապալաս, մինչդեռ օրենքով մեկ անձին թույլատրվում է հավաքել ոչ ավելի, քան 10 կգ: Այս մասին Twitter-ի միկրոբլոգում հայտնել է Վոսգեսի դեպարտամենտի ոստիկանությունը:

 

Ըստ հայտարարության, ձերբակալվածների մոտ հայտնաբերվել է 96 կգ հապալաս: Այս մասին հայտնում է TACC-ը:

Պահակների խոսքով, չնայած այն բանին որ հապալասը չափազանց տարածված է, բայց մի քանի հարյուր գրամն էլ  բավարար է մեր տատիկների սիրած կարկանդակը պատրաստելու համար: 

Վայրի կամ անմշակ հապալասի հավաքումը Ֆրանսիայում արգելվում է գիշերը, մեկ անձին թույլատրվում է հավաքել ոչ ավելի, քան 10 կգ (մինչև 3 կգ հսկվող տարածքների համար):

Ավելին հավաքելու դեպքում այն համարվում է գողություն, որի համար քաղաքացիներին սպառնում է մինչև երեք տարվա ազատազրկում և 45,000 եվրո տուգանք:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում