Ուկրաինայում վերջին օրերին 2 ԱԹՍ են խոցել, որոնցից մեկը՝ ռուսական արտադրության
Ուկրաինայում մայիսի սկզբից ի վեր թիրախավորվել են երկու անօդաչու թռչող սարքեր, որոնցից մեկը արտադրված է Ռուսաստանի Դաշնությունում, հայտնում է korrespondent.net-ը՝ հղում տալով «Միացյալ ուժերի գործողության» շտաբի ֆեյսբուքյան էջում արված հայտարարությանը։
Մայիսի 3-ին Նովոլուգանսկից ոչ հեռու խոցվել է անօդաչու թռչող սարք, որում առկա են եղել ռուսական արտադրության բաղադրիչներ։ Իսկ մայիսի 6-ին Գրանիտնովոյի մերձակայքում թիրախավորվել է Տախիոն տիպի անօդաչու թռչող սարք, որն արտադրված է Ռուսաստանում ԱԹՍ-ներ արտադրող «Իժմաշ» ՍՊԸ-ի կողմից։
«Միացյալ ուժերի գործողության» շտաբը տեղեկացրել է, որ տարեսկզբից աճել են հակառակորդի կողմից ԱԹՍ-ների օգտագործման դեպքերը, որոնք նպատակ ունեն հետախուզում իրականացնել, պայթուցիկ սարքեր նետել։
Կարծիքներ