Շաբաթ և կիրակի օրերին պոլիկլինիկաներում պատվաստումների համար սահմանվել են հերթապահություններ

Շաբաթ և կիրակի օրերին պոլիկլինիկաներում պատվաստումների համար սահմանվել են հերթապահություններ

Պոլիկլինիկաներում շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 10։00-ից 16։00-ը պատվաստումների համար սահմանվել են հերթապահություններ: Այս մասին հիշեցնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Ըստ նախարարության, նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա և գրանցվել պատվաստման համար:

ՀՀ առողջապահության նախարարության և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ ձևավորված շարժական պատվաստումային խմբերը շարունակում են աշխատանքները հանրային վայրերում: Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները: Պատվաստումներն անվճար են:

«ԱստրաԶենեկա»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Իսկ «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց, մասնավորապես` 18-ից 54 տարեկան բուժաշխատողների, 18-ից 54 տարեկան քրոնիկ հիվանդների, 18-ից 54 տարեկան սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում