Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր՝ 37 քմ տարածքներում բռնկված հրդեհները

Սեպտեմբերի 10-14-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 4 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում և Կոտայքի մարզի Սոլակ գյուղում:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 37 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները:
Կարծիքներ